Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վիննիցայի օդանավակայանը ավերվել է. Զելենսկին ՖԲ-ով ուղիղ եթեր է մտել (տեսանյութ)

Ոկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՖԲ-ով ուղերձ-կոչ է փակել Ուկրաինայի երկինքը։

«Ինձ հենց նոր հայտնեցին Վիննիցայի հրթիռակոծման մասին։ 8 հրթիռ մեր քաղաքի դեմ, խաղաղ Վիննիցայի դեմ, որը չէր սպառնում Ռուսաստանին։ Օդանավակայանն ամբողջությամբ ավերված է։ Նրանք շարունակում են ոչնչացնել մեր ենթակառուցվածքները, մեր կյանքը։

Մենք ամեն օր կրկնում ենք՝ փակեք երկինքը։ Անջատեք բոլոր ռուսական հրթիռների, ողջ ռազմական ավիացիայի, այս բոլոր ահաբեկիչների համար։

Եթե չանեք, եթե մեզ  ինքնաթիռներ չեք տալիս, որ գոնե պաշտպանվենք, կարող ենք միայն մեկ եզրակացություն անել՝ դուք էլ եք ուզում, որ մեզ կամաց-կամաց սպանեն։ Սա համաշխարհային քաղաքական գործիչների, արևմտյան առաջնորդների պատասխանատվությունն է։ Այս օրվանից և ընդմիշտ»»,- ասել է նա։