Բացել լրահոսը Փակել լրահոսը
79c498a62605c76554dbbdd5cd823984
A A
Հասարակություն

Գողություն «Դալմա Գարդեն մոլ»-ում. դիմակավորված, դանակներով զինված անձինք խանութ-սրահից հափշտակել են 2-2.5 մլն դրամ

Մարտի  6-ին, դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով զինված, բժշկական դիմակներով դիմակավորված  2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի  կենտրոնում գործող  հայտնի «Զառա»  հագուստի սրահ:

Այս մասին հայտնում է Shamshyan.com

Հանցագործները սպառնալիքներ են հնչեցրել ու հափշտակել  2-2,5 մլն դրամ, ապա դիմել փախուստի:

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում  ավազակային հարձակում  կատարելու  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝  հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: