Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դեռ որքան կկարողանա լռել Հայաստանը․ պատգամավորների տեսակետները (տեսանյութ)

 Խորհրդարանական ուժերից որեւէ մեկը պաշտոնապես աջակցություն չի հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության կողմերից մեկին։  Բայց իշխանության եւ ընդդիմության տեսակետները տարբեր են։

 

  Միջազգային տարբեր կառույցների անդամ Հայաստանը չի կարող մասնակից չդառնալ հակամարտող ուժերին վերաբերող որոշումների կայացմանը։   Ըստ իշխող ուժի ներկայացուցիչների՝ միջազգային  հարթակներում քվեարկելիս Հայաստանն առաջնորդվում է խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու սկզբունքով։ Այս համատեքստում  է Հայաստանը դեմ քվեարկել   Եվրոպայի խորհրդին Ռուսաստանի անդամակցությանը կասեցմանը, բայց ձեռնպահ՝  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի  ընդունած` Ռուսաստանի կողմից ՝ Ուկրաինա ներխուժումը դատապարտող բանաձևին։

 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ասում է՝  իշխանության դիրքորոշումը չպետք է նույնականացվի Հայաստանի հետ։ Սակայն չի  հստակեցնում՝ ինչպիսին պետք է լինի Հայաստանի դիրքորորոշումը ներկա իրավիճակում։

 Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ դիրքորոշում հայտնելիս պետք է առաջնորդվել Հայաստանի շահով՝ չմոռանալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։

 

 Պաշտոնական Երեւանը հույս ունի, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝  ռուս-ուկրաինական  լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար։  Իսկ մինչ  Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունել Ուկրաինայում  ապրող մեր հայրենակիցներինինչպես նաև այլ փախստականների: