Պուտինի առաջարկած գործարքը մերժվեց. Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը միջազգային քաղաքական թատերաբեմում այն դերակատարը չէ, որից շատ ակտիվ գործողություններ սպասենք՝ առավել ևս 2020 թվականի պատերազմի արդյունքների բեռի տակ։
«Ա1+»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմում Հայաստանի դիքորոշմանը։ «Այս իրավիճակում անվտանգային խնդիրներ ունեցող երկիրը չի կարող իրեն թույլ տալ կողմնորոշվել այնպիսի ուժային կենտրոնների միջև, որոնք երկուսն էլ Հայաստանի համար՝ անվտանգային տեսանկյունից»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
ՄԱՀՀԻ հիմնադիրը, համեմատելով ռուս-ուկրաինական պատերազմը 44-օրյա պատերազմի հետ, շեշտեց, որ միջազգային արձագանքը անհամեմատելի է, ապա բացատրեց, որ դրա պատճառն այն է, որ Ուկրաինան իրեն դիրքավորել է որպես Եվրոպա։
Հարցին՝ Հայաստանը կարո՞ղ էր դիրքավորվել որպես Եվրոպա, Ստյապա Սաֆարյանը պատասխանեց՝ չէր կարող։ Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Հայաստանի դիրքորոշման հարցին՝ Սաֆարյան ավելացրեց, որ հավանական է Հայաստանին ընտրության առաջ կանգնեցնեն՝ Ռուսաստան, թե Ուկրաինա։
Փորձագեսի խոսքով դա շատ ցավոտ ընտրություն կլինի մեզ համար։
Մանրամասները՝ տեսանյութում։