Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահան բադասյան
A A
Քաղաքականություն

Դատախազը միջնորդեց Վահան Բադասյանին տուգանել

Վահան Բադասյանին մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել սահմանադրական կարգի տապալման մեջ' դատապարտելով 500.000 դրամ տուգանքի։

Իր ճառում մեղադրողը նշեց, որ Բադասյանը 13 օր անցկացրել է անազատության մեջ, ուստի տուգանքի չափ պետք է սահմանել 450.000 դրամի չափով։

Նրա խոսքերով՝  թեեւ Բադասյանը նախաքննության ընթացքում ընդունել էր մեղքը, իսկ դատաքննության ընթացքում' ոչ, սակայն հետազոտված ապացույցներով հաստատվում է մեղադրանքը։

Դատախազը պատիժը մեղմացնող հանգամանք դիտարկեց Արցախյան  44-օրյա պատերազմին մասնակցելը եւ լուրջ վիրավորում ստանալը։

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը նախորդ տարվա հունվարի 28–ին բերման էր ենթարկվել ԱԱԾ՝ Եռաբլուրում արած հայտարարությունների կապակցությամբ:

Նա հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհները տարբեր են՝ ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Նրան  մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու եւ իշխանությունը յուրացնելու կոչեր հնչեցնելու մեջ։