Բացել լրահոսը Փակել լրահոսը
6641737
A A
Քաղաքականություն

Մինչև 15 տարվա ազատազրկում՝ ՌԴ ԶՈՒ-ի մասին ֆեյքեր հրապարակելու համար․ Պետդուման ընդունեց օրենքը

ՌԴ Պետդուման այսօրվա նիստում երկրորդ և երրորդ ընթերցմամբ միաձայն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկությունների տարածման համար քրեական պատասխանատվության ներդրման մասին օրինագիծը: Այս մասին հայտնում ե TACC գործակալությունը։

Այսպես՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքում կհայտնվի հոդված 207.3-ը՝ «կանխամտածված կեղծ տեղեկատվության հրապարակային տարածումը ՌԴ զինված ուժերի մասին»։ Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում մինչև երեք տարի ժամկետով կամ տուգանք մինչև 1,5 միլիոն ռուբլի:

Միաժամանակ, եթե հանցագործություն կատարելու ժամանակ օգտագործվում է պաշտոնեական դիրք կամ արվում են շահադիտական ​​դրդումներով գործողություններ, ապա նախատեսվում է պատիժ 5-ից 10 տարի ազատազրկում կամ տուգանք մինչև 5 մլն ռուբլի։ Եթե ​​կեղծ տեղեկատվությունը լուրջ հետևանքներ է առաջացրել, ապա ազատազրկման ժամկետը կկազմի 10-ից 15 տարի։