Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Եթե բացվի այդ ճանապարհը, մենք հսկայական օգուտներ կունենանք. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)

«Մենք պետք է կարողանանք խելացի չեզոքություն ցուցաբերել»․ Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, պատասխանելով հարցին, թե Հայաստանը ինչպիսի դիրքորոշում պետք է ունենա ռուս-ուկրաինական պատերազմում։

Պատգամավորը նշում է, որ ամբողջ ռուս-ուկրաինական խնդիրը արևմուտքի և Ռուսաստանի ազդեցությունների պայքարն է և մեզնից ոչինչ կախված չէ։

Ըստ պատգամավորի, Թուրքիան կամ Ադրբեջանը կարող է օգտվել այս առիթից և հարցը տեղափոխել Ղարաբաղյան հարցի հարթակ։

Անդրադառնալով, թե որքանով է հավանական Հայաստանի հայտնվելը միութենական պետության կազմի մեջ, պատգամավորը պատասխանեց, որ դրան չպետք է մեծ զգուշավորությամբ մոտենալ, սակայն, եթե այդ միությունը կազմվի ինչպես Խորհրդային միությունն էր, ապա դա վատ ազդեցություն կունենա Հայաստանի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։