«Մեծ տղես դեպուտատի օգնական է․ Զելենսկու,Պորոշենկոյի հետ անձամբ եմ ծանոթ»․Կիևի հայ բնակիչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Զելենսկուն անձամբ եմ ճանաչում։ Ինքն էն ժամանակ արտիստ էր, առնչվել ենք մեքենա առնել- ծախելու հարցով, մեր ընդհանուր ծանոթների միջոցով։
Պորոշենկոյի հետ էլ եմ ծանոթ։ Իմ մեծ տղեն էլ դեպուտատի օգնական է»,- հեռավար կապով մեզ հետ զրույցում պատմում է Կիևում ապրող Ներսես Պետրոսյանը։
«Էսօր գիշերը մեր փողոցում հերթապահել եմ։ Քուն գոյություն չունի։ Վարդանի հետ երկրորդ օրն է կապը կորել է։ Ոնցոր դժոխքում լինենք։ Ժողովուրդը վախեցած է, բայց շատ է համախմբված։
Հիտլերը էտ ձևի բաներ չի արել։ Երեկ էլ էստեղ երկաթգծի կայարանի մոտ ուկրաինական ՀՕՊ ուժերի հարվածից հետո մնացորդներ ընկավ»,-պատմում է արդեն 40 տարի Ուկրաինայում բնակվող հայը։
Ներսես Պետրոսյանը նշում է, որ իր սիրտը ամբողջ Ուկրաինայի համար է ցավում։
«Պատերազմի սկզբում բաժանվեց 40.000 ավտոմատ։ Դա ի՞նչ է նշանակում։ Ինչպես մենք Ղարաբաղյան պատերազմում էինք համախմբված և հաղթեցինք, այդպես էլ այստեղ է․․․․»,-ասում է նա։