Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ռուսական բանակն ունի 498 զոհ եւ 1597 վիրավոր, ուկրաինական ուժերը՝ 2870 զոհ, 3700 վիրավոր․ ՌԴ ՊՆ (տեսանյութ)

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը մասնակցող ռուսների շրջանում կան զոհեր: Նրանց թիվը 498 է: 

ՌԴ ՊՆ-ն ևս մեկ անգամ ընդգծում է, որ ոչ ժամկետայինները, ոչ կուրսանտները չեն մասնակցում հատուկ գործողությանը: ՌԴ պաշտպանական գերատեսչությունը նաև տեղեկացնում է, որ ուկրաինական կողմում զոհերի թիվը գերազանցում է 2 870-ը, վիրավորների թիվը 3 700 է:

Հաստատված տվյալներով Ուկրաինայի ուժային կառույցների զինծառայողներից ռուսական գերության մեջ է հայտնվել 572 անձ: