Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Մեր տնից ոչ հեռու վնասազերծում էին դիվերսանտներին․հարցազրույց Կիևում բնակվող Մարատ Հակոբյանի հետ (տեսանյութ)

Ռուսները մի քանի ամիս առաջ Ուկրաինա էին ուղարկել դիվերսանտների, որոնք վարձու բնակարաններում սպասում էին, քաղաքում իրավիճակը ապակայունացնելու համար, ասում է այս պահին Կիևում բնակվող քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

«Կիևում մի քանի տեղ հանդիպեցի շրջաններ, որոնք փակված էին։ Այդտեղ հատուկ գործողություններ էին գնում դիվերսանտներին վնասազերծելու համար։ Երեկ չէ առաջին օրը, մասնավորապես՝ մեր տնից ոչ հեռու՝ մոտ 300 մետրի վրա, նույն պատմությունն էր»,-ասում է վերլուծաբանը։

Մարատ Հակոբյանի գնահատմամբ, Պուտինը գիտի, որ չի կարող գրավել Ուկրաինան, դրա համար էլ ահաբեկում է։ Նրա խոսքով, շատ հայերի հետ Խարկովում կապը կորել է։ «Փնտրում ենք մեր հայրենակիցներին, իրենց տները չկան»,-ասում է Մարատ Հակոբյանը։