Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ագնեսա Խամոյանի ճեպազրույցը միջադեպից հետո (տեսանյութ)

«Մենք տեսանք, որ Հայաստանի վարչապետի աթոռին գտնվում է անձ, ով մեղմ ասած անկայուն հոգեվիճակ ունի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև եղած վիճաբանությանը։

Պատգամավորը նշեց, որ իրենց համար կարևոր էր իմանալ, թե ինչու էր Հայաստանը միջազգային հարթակներում մեկ անգամ քվեարկել ի օգուտ Ռուսաստանի, իսկ մյուս դեպքում ի վնաս Ռուսաստանի, սակայն Նիկոլ փաշինյանի նման պահվածքի պատճառով չստացվեց մի շարք օրակարգային հարցեր բարձրացնել․ «Նիկոլ Փաշինյանը իբր վիրավորվել է, որ մեր գործընկերը ասել է Արցախի 75տոկոսը հանձնել եք»։

Ըստ Ագնեսա Խամոյանի այս պահին ձևավորվում է նոր աշխարհակարգ  և Հայաստանի համար շատ վտանգավոր ժամանակներ են և շատ տարօրինակ է, երբ Հայաստանը միջազգային հարթակներում մի դեպքում ի օգուտ Ռուսաստանի է քվեարկում, իսկ մյուս դեպքում ի օգուտ Ուկրաինայի։

Մանրամասները՝ տեսանյութում։