Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կիևում մեր դեսպանությունն ամբողջ կազմով շարունակում է աշխատել․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո, իհարկե, մեր բազմաթիվ հայրենակիցներ մտադրություն ունեն և փորձում են դուրս գալ այդ գործողությունների գոտուց։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին՝ ի՞նչ հստակ քայլեր են արվում Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցների վերադարձի համար, ովքեր այս պահին ծանր վիճակում են։

«Մինչ այսօր Կիևում մեր դեսպանությունը ողջ կազմով շարունակում է աշխատել։ Մատերի վրա կարելի է հաշվել, որ այն եզակի դեսպանություններից է, որ շարունակում է աշխատել»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով դեսպանատան կատարած աշխատանքը։

Միրզոյանի խոսքով՝ իրենք բանակցել և պայմանավորվել են Ուկրաինայի հարավ-արևմտյան կողմից սահմանակից երկրների հետ և բոլոր դեսպանատները խնդիր ունեն աջակցել սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին։ 

Մանրամասները՝ տեսանյութում։