Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների․ Միրզոյան (տեսանյութ)

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը գնահատում եմ դրական։

Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ կողմերը վերահաստատել են, որ գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, դրա վերջնարդյունքը հարաբերությունների կարգավորումն է և մեզ համար դա Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն է։

Նախարարի տեղեկացմամբ՝ այս անգամ քննարկումը եղել է շատ ավելի կոնկրետ, բայց նաև նշեց, որ շատ շոշափելի արդյունքներ դժվար է ակնկալել։

Անդրադառնալով Անթալիայի ֆորումի հետ կապված հարցին՝ Արարատ Միրզոյանը նշեց՝ «որոշում չկա»։

«Աշխարհում սրընթաց կերպով են իրադարձությունները զարգանում»,-ասաց նախարարը հավելելով՝ երբ ժամկետները մոտենան, որոշում կկայացնեն։

Մանրամասները՝ տեսանյութում։