Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես երկու կարևոր բան պետք է հայտարարեմ․ Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)

«Մենք պետք է մեր հարևանի, մեր ռազմավարական գործընկերոջ, եթե ներդրողներ գան, պետք է այնպես չանենք, որ այդ երկիրն էլ շատ տուժվի, բայց միևնույն ժամանակ, ովքեր որ գալու են, մենք միշտ պետք է մնացած երկրների հետ ճշտումներ կատարենք, որ ՀՀ-ն նույնպես վնասներ չկրի»։

Նման միտք այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նշելով, որ երկու կարևոր հայտարարություն կանի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների համատեքստում։

«Մենք պետք է շատ ուշադիր լինենք ցանկացած հայտարարության, ցանկացած պահանջի և ՀՀ շահը, ՀՀ հարատևությունը, տնտեսության զարգացումը պետք է ամենաառաջնայինը լինի»,- ասաց իշխանական պատգամավորը։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ն նախագահ է ընտրում։ Ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել, իշխանության թեկնածուն էլ ներկայիս Բարձր տեխնոլոգիանրի և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։