Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան վիրտուոզները նոր հեղաշրջում են պատրաստում․ Վիգեն Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյս պահը համարում եմ խորհրդավոր։ Եթե մենք ընտրում ենք պետության գլուխ, ակամա պետք է խոսենք և՛ ընտրվողի մասին, և՛ պետության։
Այսպես սկսեց իր ելույթը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ նշելով, որ ընտրվողի մասին ամեն ինչ ասվեց և անցավ պետության մասին խոսելուց։
«Ասում են՝ խելոք է նա, ով սովորում է ուրշների սխալների վրա։ Դա թյուրիմացություն է։ Դեռ ոչ ոք ոչ մեկի սխալների վրա չի սովորել։ Իրականում խելոք է նա, ով չի կրկնում ուրիշի սխալները»,- այսպիսի հռետորաբանությամբ շարունակեց իր ելույթը իշխանական պատգամավորը, թե իրենք նախկին բոլոր խորհրդարաններից են ստացել այս խորհրդարանը և պետք է գիտակցեն նախկին սխալները։
«ՀՀ-ում 1997 թվականին տեղի ունեցավ պալատական հեղաշրջում, և պետությունը շեղվեց իր որդեգրած զարգացման ուղղուց»,- ասաց պատգամավորը և պարզաբանեց, որ համազգային շարժմամբ եկած իշխանության կողքին նոր իշխանություն ձևավորվեց, որը անուն չուներ և որի առանցքը կազմեց այն նոմենկլատուրան, որը զրկվել էր իշխանությունից։
Խաչատրյանի խոսքով՝ այսօր էլ ապահովագրված չեն նման իրավիճակից և շեշտեց՝ երբ իշխանության եկավ ադրբեջանական խորհրդային կոմունիստական կուսակցությունում թրծված նոմենկլատուրայի ներկայացուցիչ Ռոբերտ Քոչարյանը, այդ օրվանից քաղաքական դաշտը ոչնչացվեց։
Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ն նախագահ է ընտրում։ Ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել, իշխանության թեկնածուն էլ ներկայիս Բարձր տեխնոլոգիանրի և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է։
Մանրամասները՝ տեսանյութում։