Պարոն Ջանջուղազյան, կամ Դուք թալանչի եք, կամ այս իշխանությունը ստում է․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊարոն Ջանջուղազյան, դուք թալանչի եք, թե՞ այս իշխանությունը ստում է։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ԱԺ ամբիոնից հարց հնչեցրեց ՀՀ նախկին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, թե ինչպես էին նախկին ընդդիմադիրները, ովքեր այսօր իշխանություն են անընդհատ պնդում էին, որ նախկինները թալանել են երկիրը։
Արեգնազ Մանուկյանը Ատոմ Ջանջուղազյանին հիշեցրեց, որ իննսունականներից մինչև 2016 թվականը եղել է գլխավոր գանձապետ։
«Հետևաբար այստեղ 2 տարբերակ կա։ Կամ այդ թալանչիներից մեկն էլ եք դուք, կամ այս իշխանության ներկայացուցիչները ստել են։ Հիմա ուղիղ հարցնում եմ՝ դուք թալանչի եք, թե այս իշխանության ներկայացուցիչներն են ստել ինչպես նախկինում, որ պնդում են՝ պետական բյուջեն թալանվել է»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Արեգնազ Մանուկյանը պարզաբանեց, որ ինքը չի հարցնում՝ թալանվել է պետական բյուջեն, թե՞ ոչ, այլ ուղիղ հարց է տալիս՝ ակնկալելով ուղիղ պատասխան։