«Սպասում ենք արդյունքների»․ Բելառուսում մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսում՝ Ուկրաինայի հետ սահմանին մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները։
Հանդիպման բելառուսցի կազմակերպչի խոսքով՝ ամբողջ գիշեր չեն քնել։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում լոգիստիկ խնդիրների պատճառով հանդիպման ժամը ստիպված են եղել անընդհատ փոխել՝ հետաձգելով։
Մինչ բանակցությունների մեկնարկը լրագրողների այն հարցին, թե Ուկրաինայի կողմից ովքեր են բանագնացները, Բելառուսի ներկայացուցիչը նշեց, որ չի կարող դա բարձրաձայնել, սակայն վստահեցրեց, որ ուկրաինական կողմը հանդիպմանը մասնակցում է ամենաբարձր մակարդակով։
Այնուհետև բանակցությունները մեկնարկեցին։ Հանդիպման կազմակերպիչ Բելառուսի ներկայացուցիչը հայտարարեց․ «Բելառուսի նախագահը խնդրել է դիմավորել ձեզ, ողջունել և առավելագույնս ապահովել ձեր աշխատանքը։ Դուք կարող եք ձեզ զգալ անվտանգ։ Դա մեր սուրբ պարտականությունն է»։
Ապա Բելառուսի ներկայացուցիչն ընդգծեց, որ նախագահ Լուկաշենկոն անկեղծորեն վստահ է՝ այսօրվա բանակցություններում կհաջողվի բոլոր ճգնաժամային հարցերի լուծումը գտնել։
«Բոլոր բելառուսցիները աղոթում են դրա համար։ Ձեր բոլոր խնդրանքներն ու առաջարկները, կապված այսօրվա հանդիպման կազմակերպման հետ, անկասկած հաշվի կառնվեն։
Ապա նա հույս հայտնեց․ «Սպասում ենք արդյունքների»։