Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Ցանկացածը պետք է իմանա, որ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացնող պետություն է․ քննարկում (տեսանյութ)

Ադրբեջանը 1991թ-ին սանձազերծեց պատերազմ Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: Այս մասին ասաց Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ադրբեջանի ԽՍՀ-ում հայերի ջարդերի և բռնագաղթածների իրավունքների վերաբերյալ քննարկմանը։

Քննարկմանը մասնակցում էին նաև ակադեմիկոսներ, գիտության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ։ Պատմաբան Աշոտ Մելքոնյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի մինչ այժմ կատարած գործողությունները պետք է որակել որպես ցեղասպանություն՝ սկսած Բաքվի ջարդերից մինչև 44-օրյա պատերազմ։

Պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը նշեց, որ Ադրբեջանում հայամերժությունը պետական ծրագիր է դարձել․ «Ես կարծում եմ, որ մեր ակադեմիական հանրությունը չի արել այն, ինչ պետք է աներ։ Մենք պետք է ծրագրեր մշակենք, որպեսզի կարողանանք միջազգային ատյաններում մեր հարցերը բարձրացնել, և ես կոչ եմ անում քննարկումները տեղափոխել պրակտիկ դաշտ»։

Քննարկման ընթացքում Թագուհի Թովմասյանը նշեց, որ իրենք ուղերձ են հղում միջազգային հանրությանը, առ այն, որ Ադրբեջանի կատարած հանցանքները պետք է արժանանան համապատասխան գնահատանքի, և քանի դեռ չեն գործարկվում պատասխանատվության մեխանիզմներ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության նկատմամբ, միջազգային իրավունքների դրույթների ոտնահարումները մարդկության դեմ շարունակական են լինելու։

Որոշ ներկայացուցիչներ կարծիք հայտնեցին, որ նման քննարկումները պետք է առավել հաճախ կազմակերպել և պետական կարգով պետք է հայեցակարգ ձևավորել, որպեսզի Ադրբեջանի 1988-1990 ականների վարած քաղաքականությունը որակվի որպես ցեղասպանություն։

«Ցանկացած մեկը պետք է իմանա, որ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացնող պետություն է»,- ասաց ԵՊՀ  պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։