A
A
Հայկ Հակոբյանը Եվրոպայի չեմպիոն
|
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական եւ պատանեկան առաջնության վերջին օրը Հայաստանի ծանրորդ Հայկ Հակոբյանը ոսկե մեդալ նվաճեց +105 կգ քաշային կարգի մինչեւ 20 տարեկանների մրցումներում:
Մեր մարզիկը պոկում վարժությունում ցույց տվեց 180 կգ արդյունք եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի: Հրում վարժությունում նա նույնպես հավասարը չուներ' 210 կգ: Երկամարտի 390 կգ արդյունքով Հայկ Հակոբյանը վստահ հաղթանակ տարավ' 22 կգ առաջ անցնելով երկրորդ տեղը գրաված լեհ ծանրորդ Կրիշտոֆ Կլիչկիից: 105 կգ քաշային կարգի մինչեւ 20 տարեկանների մրցումներում մեր ներկայացուցիչ Արթուր Հակոբյանը զբաղեցրեց 7-րդ տեղը' 340 կգ (150+190): |