Բացել լրահոսը Փակել լրահոսը
f6218de9ba3850_6218de9ba3890
A A
Հասարակություն

Ստամբուլում վերանորոգումից հետո վերաբացվել է Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցին

Ստամբուլի Սարըյեր վարչական շրջանում գտնվող հայկական Սուրբ Հռիփսիմյանց եկեղեցում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, և եկեղեցին բացել է իր դռները հավատացյալների համար: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: Մատուցվել է պատարագ:

Եկեղեցու հիմնադրամի հիմնադիր խորհրդի նախագահ Մուրաթ Սումեն, հիշեցնելով, որ կառույցը հիմվել է 1848թ.-ին, պատմել է վերանորոգման աշխատանքների մանրամասների մասին:

Նա հիշեցրել է, որ վերանորոգման աշխատանքներին աջակցել է նաև Ստամբուլի քաղաքապետարանը:

«Սարըյերն Ստամբուլի ամենաակտիվ եկեղեցիներից մեկն է: Համաճարակի ընթացքում մեր եկեղեցին փակեցինք, քանի որ դռնփակ էին անցկացվում պատարագները»,-ասել է Սումեն: