Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղվան Մելիքյանը ճանաչվեց երրորդը

Սպորտ
225651ed2295809dd1a85f536eb3b728

Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալը նվաճեցին ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական եւ պատանեկան առաջնությունում, որը շարունակվում է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Տղաների 94 կգ քաշային կարգի մինչեւ 23 տարեկանների մրցումներում բրոնզե մեդալ նվաճեց Աղվան Մելիքյանը:

Նա պոկում վարժությունում ցույց տվեց 171 կգ արդյունք եւ արժանացավ փոքր արծաթե մեդալի: Հրում վարժությունում մեր ծանրորդը նույնպես զբաղեցրեց 2-րդ տեղը` գլխավերեւում պահելով 205 կգ ծանրաձողը: Սակայն երկամարտում Աղվան Մելիքյանը 376 կգ արդյունքով երրորդը ճանաչվեց: Նա ընդամենը 3-ական կիլոգրամով զիջեց մրցումների հաղթող Անատոլի Կիրիցիուին (Մոլդովա) եւ երկրորդ տեղը գրաված Արտյոմ Իվանովին (Ռուսաստան):

Այս քաշային կարգում մեր երկրորդ ներկայացուցիչ Նորայր Վարդանյանը երկամարտի 361 (160+201) կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: