Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չկարողացավ իր կամքին ենթարկել

Սպորտ
d2c423dfdc8ac4816204bdfe13fe7268

Հայաստանի ծանրորդ Արամ Անդրիկյանին չհաջողվեց մեդալ նվաճել Լիմասոլում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան եւ երիտասարդական առաջնությունում:

Մինչեւ 85 կգ քաշային կարգում 23 տարեկանների մրցաշարին մասնակցած մեր մարզիկը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ծանրաձողը եւ զբաղեցրեց 4-րդ տեղը: Իսկ ահա հրում ձեւում չկարողացավ իր կամքին ենթարկել 192 կգ ծանրությունը: Արդյունքում, մեր մարզիկը 0 ստացավ: Իսկ ահա եթե նրան հաջողվեր բարձրացնել այդ քաշը, ապա կզբաղեցներ 3-րդ մրցանակային տեղը:

Նշենք, որ այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Վլադիմիր Ուշակովը, որը երկամարտում ցույց տվեց 356 կգ արդյունք: