A
A
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայի տարածքում 83 ռազմական օբյեկտներ են ոչնչացրել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի զինված ուժերը հաջողությամբ կատարել են Ուկրաինայում ռազմական գործողության առաջին օրվա համար դրված բոլոր խնդիրները։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով՝ Ղրիմի ուղղությամբ ռեյդային ջոկատների և օդային դեսանտի համատեղ օգտագործմամբ ապահովվել է ռուսական զորքերի մուտքը Խերսոն քաղաք: Դա թույլ է տվել բացել Հյուսիս-Ղրիմյան ջրանցքը և վերականգնել ջրի մատակարարումը Ղրիմի թերակղզի։
«Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների զորքերի խմբավորումները ճեղքել են Ուկրաինայի զինված ուժերի լավ սարքավորված էշելոնացված պաշտպանությունը, 6-8 կիլոմետր առաջ են գնացել: Գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ դա հնարավոր է դարձել ռուսական հրետանու ու բանակային ավիացիայի կրակային աջակցության շնորհիվ»,- հայտնում է Իգոր Կոնաշենկովը:
Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական զինված ուժերի հարվածների արդյունքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 83 վերգետնյա օբյեկտ։
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր խոցվել է երկու Սու-27, երկու Սու-24, մեկ ուղղաթիռ և Ուկրաինայի զինված ուժերի «Բայրաքթար -ՏԲ-2» չորս հարվածային անօդաչու թռչող սարքեր: