Վարչապետը լավ լուրերի է սպասում
Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն կարծում է, որ երկրի ֆուտբոլի առաջնության առաջիկա տուրի ամենակենտրոնական հանդիպումը` Էլ Կլասիկոն, կավարտվի «Բարսելոնայի» հաղթանակով` 4:2: Այդ մասին տեղեկացնում է EFE գործակալությունը:
Ավանդույթի համաձայն «Ռեալ» - «Բարսելոնա» խաղից առաջ լրատվամիջոցները բազմաբնույթ հարցումներ են անցկացնում, այդ թվում պետական այրերի շրջանում: Երկրի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն վաղուց հայտնի է որպես «Բարսելոնայի» երկրպագու:
«Կարծում եմ, որ «Բարսելոնան» ունի այնքան ներուժ, որ կարող է հաղթել 4:2 հաշվով: Ես նախապատվությունը տալիս եմ Խոսեպ Գվիարդոլային ու Լիոնել Մեսիին, այլ ոչ թե Ժոզե Մոուրինյոին ու Քրիշտիանո Ռոնալդուին, չնայած, այս տարի «Ռեալն» ի շնորհիվ պորտուգալացի մասնագետի, շատ ավելի ուժեղ թիմ ունի», - ոչ այնքան դիվանագիտորեն հայտարարել է վարչապետը:
Սապատերոն սակայն չի կարող ներկա գտնվել այդ հանդիպմանը, քանի որ այն կայանալու է երկուշաբթի, ուստի ինքը զբաղված է լինելու պաշտոնական գործերով: «Հուսով եմ, որ աշխատանքի պահին լավ լուրեր կստանամ «Նոու Կամպ» ստադիոնից»:
Հավելենք, որ Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Մարիա Ասնարը երկրպագում է «Ռեալին» եւ աջակցելու է իր սիրած թիմին: