Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Սպորտ

Յուրի Սաքունցը ճկույթով շարժել է 35 տոննա վագոնը (տեսանյութ)

Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Գինեսի գրքի ռեկորդակիր Յուրի Սաքունցը, այսօր սահմանել է հերթական ֆանտաստիկ արդյունքը։

Երևանի մետրոպոլիտենի հավաքակայանում 65 կգ քաշային մարզիկը ճկույթով տեղից շարժել է մետրոյի 35 տոննա կշիռ ունեցող վագոնը։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց 25-ամյա ուժային մարզիկը, ինքը մեկ տարի շարունակ պատրաստվել է սույն ռեկորդին։ Մինչ այդ նա սահմանել էր 21 տարբեր ռեկորդներ, որոնցից 20-ը գրանցված են Հայաստանի «Դյուցազնագրքում»։