A
A
Հռիփսիմե Խուրշուդյանը` Եվրոպայի չեմպիոն
Կիպրոսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի 1-ին երիտասարդական առաջնությունում գերազանց հանդես եկավ մեր ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ քաշային կարգ):
Մինչեւ 23 տարեկան ծանրորդների մրցումներում նա երկամարտում ցույց տվեց 250 (110+140) կգ արդյունք, վստահ գրավեց առաջին տեղը: Երկրորդը ճանաչված Քրիստինե Մագաթը մեր մարզուհուց ետ մնաց 31 կիլոգրամով: Այդպիսով, Հռիփսիմե Խուրշուդյանը այդ մրցումներում երկրորդ ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի համար:
Այսօր մրցասպարեզ դուրս կգան նաեւ 85 կգ քաշային Արամ Անդրիկյանը եւ 94 կգ քաշայիններ Աղվան Մելիքյանը եւ Նորայր Վարդանյանը: