Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հատիսը» չի կորցրել շանսերը

Սպորտ
e4e8372e179617db0f918de0768b4687

Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը չնայած Եվրոպայի գավաթի խաղարկության վերջին խաղում 61:79 հաշվով պարտվեց իսրայելական «Էլիտզուրին» եւ իր խմբում զբաղեցրեց վերջին 3-րդ տեղը, այնուամենայնիվ, դեռեւս հավակնում է 1/16 եզրափակիչի ուղեգրերից մեկին:

Բանն այն է, որ խմբային փուլում 36 թիմերից պայքարից դուրս են մնալու միայն չորսը, ուստի ետնապահների մի մասը նույնպես հնարավորություն ունեն մտնելու փլեյ-օֆֆ: Ամեն ինչ պարզ կդառնա դեկտեմբերի 2-ին, երբ տեղի կունենան մրցաշարի վերջին հանդիպումները: «Հատիսը» գնդակների տարբերությամբ առայժմ առավելություն ունի մնացած այն թիմերի նկատմամբ, որոնք նույնպես տանուլ են տվել իրենց բոլոր խաղերը:

Այն, որ ետնապահները կշարունակեն պայքարը փլեյ-օֆում, վկայում է Եվրոպայի գավաթի խաղարկության մրցակարգի անկատար լինելու մասին: Սակայն մի բան պարզ է, որ մեր թիմին այդ փուլում բաժին կհասնի շատ ուժեղ մրցակից, քանի որ ետնապահները հանդիպելու են խմբերի առաջատարների հետ: