Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչները ադրբեջանցիների հետ հաց կիսելու որևէ ցանկություն չունեն․Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Իշխանությունների հետ նախնական քննարկում և ճշգրտում դիրքորոշումների առնչությամբ բնականաբար չի եղել։

Այս մասին այսօր «Եվրանեթս» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ իրենց արտահայտած դիրքորոշումներն այնքան տարբեր և այնքան սկզբունքային են եղել, որ ընդհանրության մասին խոսել հնարավոր չէ։

 « Լսեցիք իշխանության ներկայացուցիչների ելույթները։ Քաղաքական որևէ  հնչեղության չկար և որևէ ուղերձ չէր հնչում»,-ասաց Խաչատրյանը՝ սրան հակառակ  հիշեցնելով իրենց ելույթները։

Ընդդիմադիր պատգամավորը լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք խոսել են հայ ռազմագերիների վերադարձի մասին, որ Ադրբեջանում նրանց խոշտանգում են և օգտագործվում են, որպես քաղաքական լծակ։

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նաև հայտնեց, որ ադրբեջանցի պատվիրակաները հայտնում են, որ նոյեմբերի 9-ի դրությամբ բոլոր ռազմագերիները վերադարձվել են, իսկ Բաքվում գտնվողները գերի են վերցվել պատերազմից հետո։

«Իհարկե, սա իրականությունը չի համապատասխանում, որովհետև գերիների ամբողջական ցանկ՝ ով, երբ, որտեղից է գերեվարվել այդպես էլ չկա։ Եվ իրենց կարծիքով բոլոր հարցերը լուծված են»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ նիստից դուրս այլ խոսակցություններ չեն եղել և նշեց, որ ադրբեջանցիների հետ խոսելու խնդիր իրենք չունեն։

«Մենք նաև չենք գնացել պաշտոնական ընթրիքի, որովհետև ո՛չ ես, ո՛չ «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչը հաց կիսելու որևէ ցանկություն չունեն»,- ասաց Արթուր Խաչատրյանը։