Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սամվել Բաբայանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Բոլոր գեներալները, ում դուք համարում եք ընդդիմադիր, վերջին պատերազմի ժամանակ եղել են մարտի դաշտում՝ ամեն մեկը մի ուղղության վրա։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ազատական» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։

«Իրենք ընդդիմադիր չեն։ Իրենք 6 ամիս, 4 ամիս, 3 ամիս առաջ եղել են ղակավար»,- ասաց Սամվել Բաբայանը՝ շեշտելով, որ սուտ են այն պնդումները, թե իրենք հնարավորություն չեն ունեցել ղեկավարելու։

«Ոչ մեկը չկա, որ ինքը չի ուզեցել, որևէ ծառայություն մատուցի, իրեն արգելել են։ Եվ այս հանձնաժողովում կբացահայտվի, և կհամոզվեք, որ ես ճիշտ էի»,- ասաց Բաբայանը և տեղեկացրեց, որ իրեն էլ են հարցեր տալու։

Սամվել Բաբայանը 11 արտախորհրդարանական ուժերից այն 3 քաղաքական գործիչներից մեկն է, որը ընդգրկված է հանձնաժողովում։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստն էր։ Մանրամասները՝ տեսանյութում։