Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրի Վարդանյանը նախարար չի՞ դառնա

Սպորտ
171b95accc8fdb293ec49aad15dcf40c

Վերջերս լուրեր են պտտվում, որ հայտնի ծանրորդ Յուրի Վարդանյանը հնարավոր է նշանակվի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար:

Ինչպես հայտնի է, այդ պաշտոնը ներկայումս զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Պետրոսյանը: Վերջինս մարզաշխարհի մարդ չէ, հետեւաբար նա պարզապես կատարում է իր կուսակցական առաջադրանքը:

Ըստ պտտվող լուրերի, Յուրի Վարդանյանը, ով 2009 թվականից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականներից է, պատրաստվում է ընդունվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը, որպեսզի նշանակվի նախարարի պաշտոնում:

Թե ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում , թե «Բարգավաճ Հայաստանի» կուսակցությունում հերքեցին այս լուրը:

Հիշեցնենք, որ վերջերս Յուրի Վարդանյանը ավտովթարի էր ենթարկվել Երեւան - Գյումրի ավտոխճուղու վրա եւ այժմ ապաքինման գործընթացում է գտնվում: