Բացել լրահոսը Փակել լրահոսը
nAREK
A A
Քաղաքականություն Հասարակություն

Բարեգործական աճուրդ՝ բանակից զորացրված երիտասարդներին  օգնելու համար (տեսանյութ)

«Rearrange with Narek Amirkhanyan» փոդքասթն արդեն 2 տարեկան է։ Այդ առիթով փոդքասթի հեղինակ Նարեկ Ամիրխանյանը որոշել է հոբելյանական 75-րդ թողարկման մասնակցությունը աճուրդի հանել։

Աճուրդի արդյունքում ստացված ամբողջ գումարը կփոխանցվի Armenian Code Academy, որտեղ բանակից զորացրված երիտասարդները կկարողանան 7-8 ամիս տևողությամբ դասընթացների մասնակցել և սովորել IT որևէ մասնագիտություն։ Առաջնահերթությունը տրվելու է 44-օրյա պատերազմի մասնակից և պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած դիմորդներին։ Ուսման վարձը 400.000 ՀՀ դրամ է, սակայն նախաձեռնության շրջանակում դասընթացին դիմած երիտասարդները կստանան 50% զեղչ։ Աճուրդի հաղթող կճանաչվի այն կազմակերպությունը կամ անհատը, ով կհովանավորի առավել մեծ թվով երիտասարդների կրթությունը։

Նախաձեռնությանը միացել է Hexact ընկերությունը։ Ծրագրի շրջանակում Armenian Code Academy–ի դասընթացից հետո լավագույն արդյունքներ ցուցաբերած երիտասարդներն աշխատանքի կանցնեն Hexact ընկերությունում։

Ըստ Նարեկ Ամիրխանյանի՝ այս պահին դիմել են 2 ընկերություն, բայց դեռևս 3 օր կա աճուրդի ավարտին։ Նախաձեռնության հեղինակը հույս ունի, որ կկարողանա  գումար հանգանակել և ֆինանսավորել 10 զիվորի ուսումը։

Նախաձեռնողը նշեց, որ ներկայումս  մասնագետների խնդիր կա և շուկան չի կարողանում բավարարել բիզնեսի պահանջներ։ Այդ իսկ պատճառով խնդիր են դրել ֆինանսավորել 44օրյա պատերազմին մասնակցած մի շարք զինվորներին՝  ուսուցման և որակյալ մասնագետ դառնալու համար։

Աճուրդը տևելու է փետրվարի 14-ից 21-ը։