A
A
Կրկին երկրաշարժ է գրանցվել Վրաստանում
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 18-ին, Թբիլիսիի ժամանակով 10:34-ին Թբիլիսիից 55 կմ հեռավորությամբ գտնվող Դմանիսիի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է արձանագրվել։
Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.0 (ML) մագնիտուդ։ Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։
Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Սամցխե-Ջավախեթիի մարզում, մասնավորապես՝ Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։
Աղբյուր՝ Aliqg.ge: