Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հարցը կարելի էր լուծել առանց կալանավորման․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)

Որպես փաստաբան՝ ես կարծում եմ, որ անկախ նրանից, թե ինչի մեջ են մեղադրում դատավորին, ազատությունից զրկելու հանգամանքը չի համապատասխանում մեղադրանքներին։

«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի անդամ Արա Զոհրաբյանն՝ անդրադառնալով դատավոր Բորիս Բախշիյանի կրթության իրավունքի խախտման և դատավորին ազատությունից զրկելու հանգամանքին։

«Եթե կար իրավախախտման հարց, ապա այդ հարցը կարելի էր լուծել առանց կալանավորման։ Խոսքը դատավորի մասին է, որը լուրջ պաշտոն է»,- շեշտեց Արա Զոհրաբյանը՝ նշելով, որ այդ պաշտոնի հեղինակությունը հավասարվեց զրոյի։

Հիշեցնենք՝ այսօր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի և Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի մասնակցությամբ, կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման արդյունքներով վերհանված առանձին հարցադրումները քննարկելու նպատակով: