Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» փոխեց գլխավոր մարզչին

Սպորտ
5138171bfd9bf9771c752f1fbdace9a3

Գյումրիի «Շիրակի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սամվել Պետրոսյանը: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

56-ամյա փորձառու մասնագետի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։ Հավելենք, որ Սամվել Պետրոսյանի վերջին թիմը եղել է Կապանի «Գանձասարը», որը նրա օրոք առաջին անգամ դարձավ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր:

Այս որոշումը վկայում է այն մասին, որ «Շիրակ» ակումբի նոր տերերը մեծ հույսեր չեն կապում տեղի կադրերի հետ: Հավելենք, որ առայսօր կայացած Հայաստանի անկախ առաջնություններում «Շիրակի» ղեկը միշտ վստահվել էր միմիայն տեղի մասնագետներին: