Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատրաստ եմ կալանավորման․ պետությո՞ւն ես դու, թե՞ ով ես․ Քոչարյան (տեսանյութ)

Իհարկե պատրաստ եմ կալանավորմանը։

Այս մասին այսօր իր ասուլիսում հայտարարաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրական եզրակացության արդյունքներով սահմանված 7-12 տարվա կալանավորմանը։

«Եթե պատրաստ չլինեի, այստեղ չէի լինի»,- վստահեցրեց Ռոբերտ Քոչարյանը և առիթն օգտագործելով խոսեց այդ մեղադրանքի էության մասին։

«Եթե նկատել եք փաստաբանները այլ բան էին ասում, որ իրենք որպես փաստաբաններ չեն հասկանում՝ ինչի՞ մեջ է մեղադրվում մեր վստահորդը։ Եվ, եթե մենք չենք հասկանում, չենք էլ կարողանում բացատրել»,- ասաց Քոչարյանը՝ հիշեցնելով, որ Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի ժամանակ կալանքի տակ դրվեց իր ողջ ունեցվածքը։

Քոչարյանը պնդում է, որ այդ իրավունքը չունեին և այդ հոդվածը չէր ենթադրում գույքային պատասխանատվություն և ապօրինի կալանքի տակ են պահել։

Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ իրենք դատարանների միջոցով կարողացան ապացուցել, որ անօրինական է եղել այն։

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս էր հրավիրել։ Նախաբանում խոսեց ՀՀ անվտանգային հարցերի մասին, այնուհետև պատասխանեց հրավիրված լրատվամիջոցների հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։