Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը ես երբեք դեմ չեմ եղել․ Քոչարյան (տեսանյութ)

 Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը ես երբեք դեմ չեմ եղել։

Այսօր իր ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ինչ ռիսկեր է տեսնում  հայ-թուրքական հարաբերությունների հաստատման, սահմանների վերաբացման մեջ՝ հատկապես տնտեսական առումով։

« Իրականում ես դեմ չեմ եղել, բայց այդ հարաբերությունների հաստատումն ունի բնական ընթացակարգ՝ դիվանագիտական հարաբերություններ են ձևավորվում, դեսպանատներ են բացվում և սկսում են քննարկել այդ մակարդակ, թե ինչ կարգով մենք պետք է հաղթահարել խոչընդոտները կան երկու երկրների միջև»,-բացատրեց Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացնելով ներկայիս իրավիճակը, որն իր համար էլ հասկանալի չէ։

«Ըստ էության, այն ֆորմատը,որ ես տեսնում եմ ոչ թե մենք բանակցում ենք Թուրքիայի հետ, այլ բանակցում ենք Թուրքիա-Ադրբեջան միավորի հետ, օրակարգը ձևավորել է Ադրբեջանը»,- ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ վերջիններիս կողմից ձևավորված օրակարգն էլ հնչեցվելու է Թուրքիայի կողմից։

Քոչարյանը վստահ է՝ սա մեզ լավ տեղի չի տանելու և սա ճիշտ ճանապարհ չէ երկկողմ հարաբերությունների հաստատման համար։

Մանրամասները՝ տեսանյութում։