Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին ոսկին

Սպորտ
623c8f7c2a2a626d83dc3347c5520b5a

Հայաստանի ծանրորդ Արայիկ Միրզոյանը ոսկե մեդալ նվաճեց Կիպրոսում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Մինչեւ 23 տարեկան ծանրորդների մրցումներում մեր մարզիկը լավագույնը ճանաչվեց 77 կգ քաշայինների պայքարում: Երկամարտում Արայիկ Միրզոյանը ցույց տվեց 341 կգ (155+186) արդյունք: Երկրորդ տեղը զբաղեցրեց մեր մյուս մասնակից Աղասի Աղասյանը, որը իր թիմակցից ետ մնաց 5 կիլոգրամով: Վերջինս 11 կգ գերազանցեց բրոնզե մեդալակիր Սեմիհ Յաղշիին (Թուրքիա):