Տարավ իր ամենախոշոր հաղթանակը
Իսպանիայի «Վալենսիան» երեկ տարավ իր ամենախոշոր հաշվով հաղթանակը չեմպիոնների լիգայի մրցաշարում: Վալենսիացիները սեփական հանդիսականների ներկայությամբ 6:1 հաշվով ջախջախեցին Թուրքիայի չեմպիոն «Բուրսասպորին»: Մինչ այդ «Վալենսիան» ամենախոշոր հաղթանակը տոնել էր 2000-2001 թթ խաղարկությունում, երբ հյուրընկալվելիս պարտության էր մատնել ավստրիական «Շտուրմին»` 5:0:
Իսկ ահա Իսպանիայի մյուս ներկայացուցիչ «Բարսելոնան» վերջապես ընդհատեց մրցակիցների տակ անցկացրած անհաջող խաղերի շարքը: Երեկ բարսելոնցիները Աթենքում առավելության հասան տեղի «Պանաթինաիկոսի» նկատմամբ` 3:0: Իսպանիայի չեմպիոնը վերջին անգամ մրցակցի հարկի տակ հաղթանակի բերկրանք ապրել էր անցած տարվա դեկտեմբերին, երբ Կիեւում 2:1 հաշվով պարտության էր մատնել «Դինամոյին»:
Աթենքի խաղում իր կարիերայում 150-րդ գոլը խփեց բարսելոնցիների հարձակվող Լիոնել Մեսին: Դրանցից 101-ը արձանագրվել է Իսպանիայի առաջնությունում, 31-ը` Չեմպիոնների լիգայում, 11-ը` Իսպանիայի գավաթում, 5-ը` սուպերգավաթում, 2-ը` աշխարհի ակումբային առաջնությունում:
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի վերջին 8 հանդիպումների արդյունքները.
A խումբ
«Տոտենհեմ» - «Վերդեր»` 3:0 (2:0), «Ինտեր» - «Տվենտե»` 1:0 (0:0)
B խումբ
«Հապոել» Թ-Ա. - «Բենֆիկա»` 3:0 (1:0), «Շալկե-04» - «Լիոն»` 3:0 (2:0)
C խումբ
«Վալենսիա» - «Բուրսասպոր»` 6:1 (4:0), «Ռեյնջերս» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:1 (0:0)
D խումբ
«Ռուբին» - «Կոպենհագեն»` 1:0 (1:0), «Պանաթինաիկոս» - «Բարսելոնա»` 0:3 (0:1)
Ի դեպ, «Տոտենհեմը», «Ինտերը», «Շալկե-04»-ը, «Լիոնը», «Վալենսիան», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Բարսելոնան» այս տուրից հետո 1/8 եզրափակիչին մասնակցելու իրավունք ստացան: