Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ջուրը հիմա 5 օրը մեկ է, ամառը կդառնա 15 օրը մեկ. Արցախի Հաղորտի համայնքի ղեկավար (տեսանյութ)

Արցախի Հաղորտի համայնքում ջրի խնդրի լուծումը դառնում է հրատապ։

«Ջուրը հիմա 5 օրը մեկ է, 5 օրը մեկ ամբարտակից ջուր են տալիս գյուղին, բայց եթե այսպես գնա, ամառը կդառնա 15 օրը մեկ»,- ասում է համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանը։   Գյուղում ներկայումս բնակվում է 160 հոգի։

Ինչ վերաբերում է անվտանգության խնդիրներին, ապա գյուղապետը նշում է, որ իրենց համայնքը ամենաանվտանգներից է, բացի այդ՝ չունեն կորցրած տարածք։

Նվեր Մարտիրոսյանը, ով արդեն 10 տարի է զբաղեցնում է այս պաշտոնը, համոզված է, որ գյուղի զարգացումը կախված է խելացի և գիտելիքներով զինված  երիտասարդ սերնդից։  

 Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում չորս դպրոցականներ հիմնադրել են առաջին գյուղական IT ընկերությունը՝ StartSystems-ը:  Աշակերտները նաև ագրոտուրիզմի զարգացման համար միջազգային դրամաշնորհ են շահել: Երկու տարվա մեջ դպրոցականները բազմաթիվ փոփոխություններ են իրականացրել գյուղում։

Այս  նախաձեռնությունը գրավվել է  «ԵՍ» կրթական հիմնադրամի ուշադրությունը եւ Հաղորտի բերեց նրան։  «ԵՍ» կրթական հիմնադրամն իրականացնում է Արցախում Տեխնոդպրոց կրթական նախագիծը, որի նպատակը երեխաներին որակյալ տեխնիկական գիտելիքներ տալն է։

Արցախի կառավարությունը  եւս միացել է Արցախի «Մունք» տեխնոդպրոցը ստեղծելու նախագծին՝ այդ թվում ֆինանսական աջակցություն տրամադրեով։

Մանրամասները՝ տեսանյութում։