15 տարի գյուղը թալանել են, համայնքի ղեկավարի հետ թալանել են. Եղեգնուտի բնակիչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵղեգնուտ գյուղը համայնքների խոշորացումից հետո միացել է Մեծամոր համայնքին։ Կառավարության դիմաց ակցիա էին կազմակերպել գյուղի բնակիչները։ Ըստ նրանց Մեծամորի համայնքապետ Վահրամ Խաչատրյանը չի ցանկանում, որ գյուղի վարչական ղեկավարը լինի իրենց թեկնածուն՝ Գասպար Հակոբյանը, այլ նախկին տեղակալ Համլետ Մանուկյանը։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց․ «թեկնածուների երկրորդ ներկայացուցիչը` Ռոման Կարապետյանը, որը 15 տարի եղել է նախկին համայնքապետի տեղակալ, 15տարի գյուղը թալանել է, համայնքի ղեկավարի հետ թալանել են այդ գյուղը, իսկ երրորդ ներկայացուցիչը, դա համայնքի ղեկավարի տեղակալն է այսօր, Մարգարյան Ռազմիկի տեղակալն է Համլետ Մանուկյանը»։
Ակցիային մասնակցում էր նաեւ Գասպար Հակոբյանը։ Նա կառավարությունում հանդիպումից հետո նշեց, որ պայմանավորվել են իրենց բողոքը գրավոր ընթացակարգով ներկայացնել, ինչից հետո կփորձեն լուծել խնդիրը, սակայն եթե բավարարող պատասխան չստանան, ապա այլ քայլեր կձեռնարկեն․ «Էս ժողովուրդը չի կոտրվել, չի էլ կոտրվելու, պատրաստա ամենավերջին սցենարին»