A
A
5-րդ տեղում
Կիպրոսում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության երրորդ օրը Հայաստանից առաջինը հարթակ բարձրացավ Քրիստինե Պետրոսյանը: Նա 63 կգ քաշայինների մրցումներում եւ պոկում, եւ հրում վարժությունում ցույց տվեց 5-րդ արդյունքը` իր գլխավերեւում պահելով համապատասխանաբար 90 եւ 110 կգ ծանրաձողը: Երկամարտի 200 կգ արդյունքով Քրիստինե Պետրոսյանը զբաղեցրեց 5-րդ տեղը:
Եվրոպայի չեմպիոնուհի դարձավ ռուսաստանցի Լյուբով Նովոսելովան, ով մեր մարզուհուց 15 կգ ավելի բարձրացրեց:
Այսօր պայքարի կբռնվեն նաեւ 77 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այդ մրցումներում կներկայացնեն Արայիկ Միրզոյանը եւ Աղասի Աղասյանը: