Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կհետաքննի ՈՒԵՖԱ-ն

Սպորտ
01dbf5d5ba6a4350aa1ac96a1e9e7e97

Եվրոպական ֆուտբոլի ֆեդերացիան` ՈՒԵՖԱ-ն, պատրաստվում է հետաքննել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի եւ նրա այն երկու սաների վարքագիծը, որոնք երեկ հեռացվել են չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ:

Խաղի ավարտից հետո Իսպանիայի հեռուստաալիքներից մեկը ցույց է տվել, թե ինչպես է պորտուգալացի մասնագետը Խաբի Ալոնսոյին եւ Սերխիո Ռամոսին կոչ անում վաստակել կարմիր քարտ, որպեսզի նրանք բաց թողեն «Օսերի» հետ հաջորդ հանդիպումը եւ 1/8 եզրափակիչի խաղերին ներկայանան առանց զգուշացումի: Ուշագրավն այն է, որ այդ երկու ֆուտբոլիստներն էլ կարմիր քարտ են ստացել ժամանակը ձգձգելու համար, ընդ որում այդ պահին նրանց թիմը հաղթելիս է եղել 4:0 հաշվով:

ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ մանրամասը ուսումնասիրելու է այդ երկու դրվագները եւ եթե ֆուտբոլիստների վարքում միտումնավորություն հայտնաբերվի, ապա նրանք նոր պատիժ կստանան:

Իսպանական թերթերը հրապարակել են բազմաթիվ լուսանկարներ, որտեղ Մոուրինյոն հանձնարարական է տալիս փոխարինող դարպասապահ Եժի Դուդեկին, ով իր հերթին ինչ-որ խոսքեր է շշնջում թիմի ավագ Իկեր Կասիլյասին, իսկ նա էլ` Սերխիո Ռամոսին: