Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՖԻԴԵ-ն պայմանագիր է ուղարկել նաեւ Կառլսենին

Սպորտ
1a21b6f89ffafa8598ea2830bb0c8b4e

ՖԻԴԵ-ն պայմանագրեր է ուղարկել բոլոր այն շախմատիստներին, որոնք կարող են մասնակցել աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին, որը կկայանա 2011 թվականի մայիսի 3-27-ը, Կազանում: Մասնակիցները իրենց համաձայնությունը պետք է տան մինչեւ այս տարվա դեկտեմբերի 22-ը:

Հիշեցնենք, որ աշխարհի թագի համար կպայքարեն 8 շախմատիստներ: Դրանք են բուլղարացի Վեսելին Թոփալովը, Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Շախրիյար Մամեդյարովը, Թեյմուր Ռաջաբովը (երկուսն էլ Ադրբեջան), Գատա Կանսկին (ԱՄՆ): Ինչ վերաբերվում է ութերորդ մասնակցին, ապա ՖԻԴԵ-ն դեռեւս պաշտոնապես չի նշել նրա անունը:

ՖԻԴԵ-ն մասնակիցների ցուցակից դեռ չի հանել հավակնորդների մրցաշարից հրաժարված նորվեգացի գրոսմասյտեր Մագնուս Կառլսենին, ում նույնպես պայմանագիր է առաջարկվել: Եթե Կառլսենը վերջնական հրաժարվի մասնակցությունից, ապա նրան կփոխարինի հետեւյալ երեք շախմատիստներից որեւէ մեկը. Ալեքսանդր Գրիշչուկ, Դմիտրի Յակովենկո (երկուսն էլ Ռուսաստան), Վան Յու (Չինաստան):