A
A
Պակիստանում հղի կինն իր գլխին մեխ է խփել, որ տղա երեխա լույս աշխարհ բերի
Աջակցիր «Ա1+»-ինՊակիստանում երեք աղջիկ ունեցող հղին իր գլխին մեխ է խփել, որպեսզի տղա երեխա լույս աշխարհ բերի։ Նրան նման խորհուրդ տվել է տեղի հեքիմը։
Պատճառը եղել է այն, որ կնոջ ամուսինը սպառնացել է ամուսնալուծությամբ, եթե ևս մեկ աղջիկ ծնվի, ինչից հետո պակիստանի բնակչուհին որոշել է գործի անցնել:
«Մեխվելուց» հետո նրա ճիչը լսել են հարազատները: Վերջիններս փորձել են մեխը ինքնուրույն հանել տուժածի գլխից, բայց չեն կարողացել: Արդյունքում հղի կինը հոսպիտալացվել է՝ անգիտակից վիճակում և արնահոսելով:
Կինը բժիշկներին ասել է, որ նման ծիսակարգից հետո իր հարևանը որդի է լույս աշխարհ բերել, չնայած ուլտրաձայնային սկանավորումը ցույց էր տվել, որ պտուղը իգական սեռի է:
Ոստիկանությունն այժմ փնտրում է հեքիմին: