Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ադրբեջանցիները կրակել են Կարմիր շուկայի բնակելի տան վրա (տեսանյութ)

Այսօր ժամը 5-ն անց 50-ի սահմաններում Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից կրակահերթեր են արձակվել դիտարկվող բնակելի տների ուղղությամբ։ Հաշվի առնելով բնակավայրերի և ադրբեջանական դիրքերի մինչև առկա հեռավորությունը և այն, որ գյուղի բնակելի հատվածը ուղիղ դիտարկվում է ադրբեջանական դիրքերից, անհերքելի է այն հետևությունը, որ ադրբեջանական կողմը ուղիղ թիրախավորում է խաղաղ բնակիչների տները: Առաջին մանրամասները հրապարակել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ: Արցախի Հանրայինի ռեպորտաժը