Արսեն Վենգերը մեղադրեց մրցավարներին
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում պորտուգալական «Բրագայից» կրած պարտության համար մեղադրել է հանդիպման մրցավարներին:
«Հինգ մրցավարների առկայությունը ոչինչ էլ չի տալիս: Էմաուել Էբուեին չնայած վայր գցեցին մրցակցի տուգանային հրապարակում, սակայն 11 մ հարված չնշանակվեց: Հարց է ծագում, իսկ ինչ էր անում այդ պահին 5-րդ մրցավարը, ինչու նա չարձագանքեց»,-ասել է նա:
Նշենք, որ այդ պարտությունից հետո «Արսենալը» առաջին տեղից նահանջեց երկրորդ հորիզոնական եւ հաջորդ փուլ մտնելու համար պետք է անպայման հաղթանակ տոնի վերջին խաղում:
Մրցավարությունից դժգոհ է մնացել նաեւ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, չնայած նրա սաները 4:0 հաշվով հաղթել են հոլանդական «Այաքսին»:
«Անգլիացի մրցավարը հանդիպումը վերածեց դեղին եւ կարմիր քարտեր ցույց տալու թատրոնի: Նա մեզ երկու անգամ պատժեց, իբր ժամանակ ենք ձգձգում» - խաղից հետո դժգոհել է պորտուգալացի մասնագետը:
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի արդյունքները.
E խումբ
«Ռոմա» - «Բավարիա»` 3:2, «Բազել» - «Կլուժ»` 1:0
F խումբ
«Սպարտակ» Մոսկվա - «Մարսել»` 0:3, «Չելսի» - «Ժիլինա»` 2:1
G խումբ
«Այաքս» - «Ռեալ»` 0:4, «Օսեր» - «Միլան»` 0:2
H խումբ
«Պարտիզան» - «Շախտյոր»` 0:3, «Բրագա» - «Արսենալ»` 2:0
Ի դեպ, «Բավարիան», «Մարսելը», «Չելսին», «Ռեալը» եւ «Միլանը» խմբային մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգրեր: