A
A
5-րդ տեղում
Կիպրոսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության երկրորդ օրը առայժմ անհաջող է դասավորվում Հայաստանի ներկայացուցիչների համար:
Մեր ծանրորդուհի Ալլա Սամվելյանը 58 կգ քաշայինների մրցումներում պոկում վարժությունում բարձրացրեց 73 կգ, իսկ հրում ձեւում` 107 կգ ծանրաձողը: Երկամարտի 180 կգ արդյունքով նա գրավեց 5-րդ տեղը: Չեմպիոնի կոչումը նվաճեց Բելառուսի ծանրորդուհի Նատալյա Կոլասը` 195 կգ:
Նշենք, որ այսօր մրցասպարեզ կմտնեն նաեւ Ռուբիկ Մամոյանը (62 կգ), Ժորիկ Պողոսյանը, Վանիկ Ավետիսյանը եւ Դավիթ Մուրադյանը (երեքն էլ 69 կգ):