Բացել լրահոսը Փակել լրահոսը
273621893_311830164307821_3210710423033271780_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Հանդիպում Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին։ Դեսպան Ֆանը շնորհավորել է Մնացական Սաֆարյանին ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնում նշանակման կապակցությամբ։

ԱԳՆ-ի տեղեկացմամբ՝ զրուցակիցները քննարկվել են փոխադարձ շփումների ակտիվացմանը, տնտեսական ոլորտում համագործակցության խթանմանը, ՀՀ և ՉԺՀ միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների անցկացմանն առնչվող հարցեր։

ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Ֆանին Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն։