Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Թուրքիայում հարսանյաց հանդեսը վերածվել է մարտադաշտի (տեսանյութ)

Թուրքիայի Սաքարյա շրջանում հարսանյաց արարողության ժամանակ աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել։ Հարսանյաց սրահը վերածվել է կռվի դաշտի՝ տեղեկացնում է Ermenihaber-ը 

Ծեծուջարդի հետևանքով 24 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են ժամանել մի խումբ ոստիկաններ և շտապ օգնության աշխատակիցներ։ Մեկ հոգի բերման է ենթարկվել։ 

Սոցցանցերում լայն տարածում են գտել բջջային հեռախոսներով տեսաձայնագրված աթոռակռվի տեսարանները։ 

Կռվի պատճառն այն է եղել, որ փեսայի և հարսի բարեկամների միջև վիճաբանություն  է ծագել, որը վերածվել է աթոռակռվի։ Սրահում բոլոր աթոռները նետել են միմյանց ուղղությամբ։ Մեկ այլ պնդման համաձայն՝ ծեծկռտուքն առաջացել է նշանադրության ժամանակ զարդերի հետ կապված վիճաբանության հետևանքով։ 

Նշվում է, որ ամուսնացած զույգը պատրաստվում է դատի տալ իր հարազատներին՝ իրենց օրը մղձավանջի վերածելու համար։