Բացել լրահոսը Փակել լրահոսը
resized_249fd_5031f090millisavunmabakanihulusiakar1511271
A A
Հասարակություն

Թուրքիայի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Աքարը գրառում է արել Twitter միկրոբլոգում՝ տեղեկացնում է Ermenihaber-ը։

«COVID-19-ի թեստիս արդյունքը դրական էր։ Բարեբախտաբար, ես ինձ լավ եմ զգում, և մենք շարունակում ենք մեր աշխատանքը՝ ձեռնարկելով անհրաժեշտ նախազգուշական միջոցներ»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և իր կնոջ՝ Էմինե Էրդողանը ևս վարակվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով։